Աշխարհի ամենամեծ տորթերի շարքում առաջին տեղն է գրավում 2005 թ-ի մայիսի 15-ին Լաս-Վեգասի խոհարարների կողմից պատրաստված տորթը: Այն կշռում է 59 տոննա, ունի 31 մ երկարություն, 15 մ լայնություն և 50 սմ բարձրություն: Այս «հսկայի» վրա աշխատել են 6000 խոհարար:
Երկրորդ պատվավոր տեղը զբաղեցնում է 1989 թ-ին Ալաբամա նահանգում թխված 58 տոննա կշռով տորթը: Ֆորտ Փեյն քաղաքի 100-ամյակին նվիրված տորթը խոհարարները պատրաստել էին Ալաբամայի նմանությամբ` թխվածքի վրա ներկայացնելով նաև նահանգի քաղաքներն ու բնությունը:
Երրորդ տեղում Ֆիլիպինների Լա-Տրինիդադ քաղաքի խոհարարների տորթն է: Այս տորթը կշռում է 11 տոննա 146 կգ: Շուրջ 50 հազար մարդ հնարավորություն են ունեցել համտեսելու այն` յուրաքանչյուր կտորի համար վճարելով 0,25 դոլար: